Եթե նկատում եք, որ օրգանիզմում ինչ-որ բան այնպես չէ, ապա ուշադրություն դարձրեք օրգանիզմում պարազիտների առկայությանը: Պարազիտների գոյության մի շարք նախանշաններ նման են այլ հիվանդությունների նախանշաններին: Պրոբլեմատիկ մաշկը, փքվածությունը, մարսողական խնդիրները, անքնությունը, նյարդային վիճակը. այս ամենը կարող են «անկոչ հյուրերի» առկայության նախանշաններ լինել:
Պարազիտներից ազատվելու համար ժողովրդական բժշկությունը մի շարք բաղադրատոմսեր է տրամադրում, դրանցից մեկն օշինդրով (полынь) պատրաստված բնական դեղամիջոցներն են:
Պարազիտներից ազատվելու ամենատարածված և ամենաարդյունավետ միջոցն օշինդրի և մեխակի ընդունումն է:
Սրճաղացի մեջ առանձին մանրացրեք մեխակն ու օշինդրը:
Նման կերպով մաքրման դեպքում խորհուրդ չի տրվում բակտերիաներով հարուստ դեղամիջոցներ օգտագործել, քանի որ օշինդրը կվերացնի այդ բակտերիաները:
Ամեն օր, ընթրիքից առաջ, մեկ թեյի գդալի չափով խմեք նախ՝ օշինդրը, ապա՝ մեխակը: Այս պրոցեդուրան անցկացվում է երեկոյան, քանի որ հենց այս ժամին են պարազիտներն ակտիվանում:
Օշինդրն ու մեխակը պետք է օգտագործել միայն չոր վիճակում: Ջերմային մշակման պայմաններում դրանք կորցնում են իրենց հատկանիշները: Պարզապես աղացած բույսը լցնում եք բերանն ու խմում մաքուր ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը