Երգիչ Արամ MP3–ին և իր կինը` Աննան, հաճախ Ինստագրամում նոր լուսանկարներ են հրապարակում, որն արվել է Լոնդոնում և Իռլանդիայում։ Tert.am Life–ի հետ զրույցում Արամը նշել է, որ նոր են վերադարձել։ Նրանք Լոնդոն մեկնել էին գործնական նպատակով, որտեղ նաև իրենց հանգիստն են համատեղել։
«Լոնդոնում առաջին անգամ չէինք։ Նախորդ անգամվա համեմատ, այս անգամ ավելի երկար մնացինք։ Ուրախ եմ, որ աշխատանքի հետ մեկտեղ նաև հասցրեցինք հանգստանալ։ Շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Ամենակարևորն այն էր, որ ամենաշոգ եղանակին մենք Լոնդոնում էինք։ Իսկ այնտեղ 22 °C էր։ Իռլանդիայում ես մենակ եմ եղել։ Այդ ժամանակ Կինս վերադարձել էր Հայաստան։ Jameson–ի մրցույթի շրջանակում եմ Իռլանդիա մեկնել»,– ասաց Արամը։
Ամբողջությամբ՝ life.tert.am