Տղամարդկանց և կանանց հարաբերությունների ոլորտի բրիտանացի մասնագետները պարզել են, թե ինչու են զուգընկերները դավաճանում մեկը մյուսին:
Եթե հարաբերություններն արդեն երկարատև են, և անհետացել է թարմության զգացողությունը, ապա դավաճանության պատճառը պարզ է:
Սակայն զույգեր կան, ովքեր համատեղ կյանքի երկար տարիների ընթացքում էլ չեն կորցնում կիրքը:
Քիչ չեն նաև դեպքերը, երբ դավաճանությունները սկսվում են հարաբերությունների հենց սկզբում:
Հենց այս հարցի ուսումնասիրությամբ են զբաղվել Մաքմաստերի համալսարանի գիտնականները:
Տղամարդկանց շրջանում անցկացված հարցումներին հիմնականում հետևյալ պատասխաններն են տրվել.
1. 18%-ը պատասխանել է, որ երբ հարաբերություններում առկա են մշտական վեճեր, դրանք թույլ չեն տալիս թուլանալ միմյանց ներկայությամբ:
2. 15%-ը այն կարծիքին է, որ կանայք ձգտում են վերահսկել իրենց զուգընկերների կյանքը՝ զանգում են, ասում են ինչ անել, անընդհատ ճշտում են, թե որտեղ է զուգընկերը:
3. 12%-ը դժգոհ է, որ զուգընկերը մշտական ուշադրություն է պահանջում, նվերներ, մասնակցություն իր կյանքում:
Իսկ դավաճանությունների մղող մնացած պատճառները զանգվածային բնույթ չեն կրում:
Ստացվում է, որ տղամարդիկ հակված են իրենց դավաճանություններում կանանց մեղադրել:
Սակայն հոգեբանները նշում են, որ դավաճանություններն առաջանում են հարաբերություններում ներդաշնակության խախտման դեպքում:
Այս խնդիրը հարկավոր է լուծել երկխոսությունների միջոցով:
Դավաճանությունները չեն օգնում հարթել զուգընկերների միջև տարաձայնությունները, այլ հաճախ ավելի են խորացնում դրանք: