Խնձորի քացախն օգտակար է, հատկապես, եթե ցանկանում եք նիհարել: Խնձորի քացախը կօգնի ազատվել մի քանի կիլոգրամներից, ունենալ ավելի մաքուր մաշկ և, իհարկե, էներգիա կհաղորդի ձեզ:
Խնձորի քացախի օգտակարությունը՝ ըստ healthyfoodhouse.com-ի.
- Օգնում է ազատվել քաշից
Քացախը պարունակում է պրոտեիններ և թթուներ, որոնք նվազեցնում են ուտելու ցանկությունը: Այն նաև արագացնում է ճարպերն այրելու գործընթացը՝ լավացնելով մարսողական համակարգը:
- Մազաթափության դեմ
Խնձորի քացախը համարվում է մազերի լավագույն կոնդիցիոները: Նրա pH-ը գրեթե մոտ է մարդկային pH-ին: Այն վերացնում է թեփը, մազերին փայլ հաղորդում և բուժում գլխամաշկը:
Քացախի դիետա
Ձեզանից կպահանջվեն 1-3թ/գ խնձորի քացախ, և մի փոքր գոլ ջուր: Համի համար կարող եք ավելացնել մի քիչ նեկտար:
Այս խառնուրդը խմեք ճաշից առաջ: Ընթրիքին կզգաք, որ շատ քիչ եք ուտում, քանի որ այս խառնուրդը հագեցնող է: Կզգաք, որ մարսողական համակարգը լավանում է, ինչն էլ կխթանի ճարպերի արագ այրումը:
Լավագույն արդյունքի հասնելու համար այս ըմպելիքը պետք է խմել օրական երկու անգամ: Հիշեք, որ պետք է սրա հետ մեկտեղ՝ լավ սնվել: Պետք է նաև մի որոշ ժամանակ ֆիզիկական ակտիվություն ներառեք ձեր օրակարգում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը