Steptohealth.ru կայքը գրում է, որ հարթ որովայնը յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Սակայն մարմնի հենց այս հատվածն է հակված ճարպերի կամ ջրի կուտակմանը: Այդ պատճառով էլ բավական դժվար է հասնել ցանկալի արդյունքի:
Մի քանի խորհուրդ
Առաջին կանոնը, որը կօգնի ազատվել որովայնի հատվածում ճարպերից, ճարպերի օգտագործումը նվազեցնելն ու արդեն կուտակված ճարպերն այրելու վրա կենտրոնանալն է: Եթե չի հաջողվում նվազեցնել օգտագործվող ճարպերի քանակը, արդյունքի չեք հասնի:
Եթե ֆասթ-ֆուդ եք սիրում և հաճախ եք օգտագործում, պետք է իմանաք, որ այն օրգանիզմին զգալի վնաս է հասցնում, մեծ քանակով ճարպեր է պարունակում, հանգեցնում է լուրջ հիվանդությունների առաջացման: Ֆասթ-ֆուդն ամբողջությամբ հանեք սննդակարգից:
Սպիտակուց պարունակող մթերք օգտագործեք, որոնք քիչ քանակով ճարպ են պարունակում: Օրինակ՝ անյուղ միս, սոյա կամ լոբի:
Մի չարաշահեք կաթնամթերքը, մեծ քանակով շաքար պարունակող ըմպելիքները և ռաֆինացված մթերքների օգտագործումը:
Եթե օրգանիզմը չի ընդունում որոշ սննդամթերքներ, սովորեք հասկանալ՝ որոնք են ձեզ համար վտանգավոր մթերքները, և խուսափեք դրանցից: Այդպիսի մթերքների օգտագործումն առաջացնում է որովայնի փքվածություն:
Գազավորված մթերքները փոխարինեք սովորական ջրով: Ջուրն օրգանիզմն ապահովում է խոնավությամբ և օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:
Ուշադրությունը կենտրոնացրեք որովայնի հատվածի համար նախատեսված վարժությունների վրա: Կարդիովարժություններ արեք, որոնք օգնում են այրել ճարպերը:
Խուսափեք սթրեսային իրավիճակներից, քանի որ այս խնդիրը նպաստում է կորտիզոլ հորմոնի առաջացմանը. այս հորմոնը մեծացնում է ախորժակը, հանգեցնում է քաշի ավելացման և ճարպակալման, հատկապես՝ որովայնի հատվածում:
Աշխատեք մեջքի վրա. դա կլավացնի որովայնի արտաքին տեսքը: Պարզ վարժություն արեք. մոտեցեք հայելուն և աշխատեք ուղղել մեջքը: Կտեսնեք, որ փորը ետ կգնա:
Բաղադրամիջոց, որը կօգնի մի քանի սանտիմետրով փոքրացնել որովայնը
Այս միջոցը հիանալի լրացում է ցանկացած դիետայի և ֆիզիկական վարժությունների կոմպլեքսին, որոնք նպատակաուղղված են ճարպերի այրմանը որովայնի հատվածում: Դրա բաղադրիչները նպաստում են ճարպերի այրմանը, արագացնում են նյութափոխանակությունը, օրգանիզմից հանում են տոքսիններն ու ավելորդ հեղուկը:
Բաղադրիչներ
125 գրամ ծովաբողկ
3 կիտրոն կեղևով
3 ճաշի գդալ մեղր
Մինչ այդ բաղադրիչները խառնելը լավ լվացեք կիտրոնն ու ծովաբողկը: Որպեսզի վերացնեք միկրոօրգանիզմները, կիտրոնն ու ծովաբողկը թրջեք հավասար քանակով ջրով և քացախով: Բլենդերում խառնեք 125 գ ծովաբողկը, դրան ավելացրեք մանր կտրատված կիտրոնը. խառնեք, ավելացրեք մեղր և խառնեք ևս մի քանի վայրկյան, որպեսզի խառնուրդը դառնա ամբողջությամբ համասեռ: