Ամռանն ընդառաջ. որ մրգերը կօգնեն նիհարել
Advertisement 1000 x 90

Ամռանն ընդառաջ. որ մրգերը կօգնեն նիհարել

Steptohealth.ru կայքը գրում է, որ մրգերն առողջ դիտեայի անբաժան մասն են կազմում: Դրանք օրգանիզմն ապահովում են անհրաժեշտ նյութերով՝ վիտամիններ, հանքանյութեր, և այլն: Ընդ որում, դրանց մի մասն արդյունավետորեն օգնում է նվազեցնել քաշը և այրել ճարպերը:

Կիտրոն

Այս ցիտրուսը հիանալիորեն մաքրում է արյունը, օգնում այրել ճարպերը, որոնք հավաքվել են օրգանիզմում: Ամեն առավոտ քաղցած վիճակում կարող եք կիտրոնով ջուր խմել: Խորհուրդ է տրվում նաև կիտրոնն ավելացնել այն մթերքների վրա, որոնք հարուստ են ճարպերով:

Պամելո

Այս միրգն օգնում է խուսափել օրգանիզմում ճարպեր հավաքվելուց, մաքրել օրգանիզմը: Այն կարող եք օգտագործել ամեն օր. ցանկության դեպքում կարող եք այն փոխարինել պամելոյի հյութով:

Ձմերուկ

Ձմերուկը հիանալիորեն հագեցնում է քաղցը, օգնում կառավարել ախորժակը: Ձմերուկն 90 տոկոսով բաղկացած է ջրից, դրա 100 գրամն ընդամենը 20 կալորիա է պարունակում: Ձմերուկը հարուստ է վիտամին C-ով, B խմբի վիտամիններով և այլ օգտակար նյութերով: Շատ կարևոր է ձմերուկը չխառնել այլ մթերքի հետ և չօգտագործել՝ որպես աղանդեր: Ջրի և շաքարի մեծ քանակը բացասաբար կանդրադառնա նյութափոխանակության վրա և թույլ չի տա նվազեցնել քաշը: Ձմերուկը պետք է օգտագործել քաղցած ժամանակ կամ մթերքի օգտագործումից ժամեր անց: Կարող եք նաև օգտագործել ձմերուկից պատրաստված կոկտեյլ: Բլենդերի մեջ հարեք կիտրոնի հյութն ու ձմերուկը. այն ճարպերն այրելու հիանալի միջոց է:

Հատապտուղներ

Նիհարելու գործում կօգնեն ազնվամորին, մոշը, լոռամիրգը: Սրանք հարուստ են բաղադրամասերով, որոնք խոչընդոտում են օրգանիզմի կողմից շաքարի և ճարպերի յուրացմանը: Արդյունքի հասնելու համար հատապտուղներն օգտագործեք առավոտյան կամ երեկոյան:

Խնձոր

Այս միրգը մեր օրգանիզմի համար ամենաօգտակարներից մեկն է: Այն կարող է օգել նաև ազատվել ավելորդ քաշից:

Տանձ

Տանձը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են քաշի նվազեցման համար: Փորձեք ընթրիքին միայն տանձ օգտագործել մեկ շաբաթ և կզգաք զգալի փոփոխություններ քաշի հարցում:

Պապայա

Այս միրգը քիչ կալորիաներ է պարունակում, բայց հարուստ է վիտամին C-ով, A-ով, E-ով, կալիումով:

Թարգմանությունը 168.am-ի