Կաթնաշոռով փքաբլիթներ
Advertisement 1000 x 90

Կաթնաշոռով փքաբլիթներ

  • Մատուցվում է՝ 1 ժամ անց
  • Նախն. ժամանակ՝ 30 րոպե
  • Պատրաստման ժամանակ՝ 25 րոպե

Բաղադրիչներ

կաթնաշոռ – 400 գր

ձու – 1 հատ

թթվասեր – 2 ճ/գդ

շաքարավազ – 2 ճ/գդ

աղ – 1/8 թ/գդ

փխրեցուցիչ – 1/2 թ/գդ

սոդա – 1/4 թ/գդ

ալյուր – 175 գր

բուսայուղ – տապակելու համար

շաքարի փոշի – վրան ցանելու համար

Պատրաստման եղանակ

Կաթնաշոռը, ձուն, թթվասերն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ:

Գդալով խառնում ենք (հարիչ պետք չէ):

Ավելացնում ենք աղի, սոդայի ու փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և խմոր հունցում:

Խմորը բաժանում ենք 18-20 մասի և թաց ձեռքերով գնդիկներ ձևավորում:

Թաթախում ենք ալյուրի մեջ:

Գնդիկը վերցնում ենք, բութ մատով ու ցուցամատով կենտրոնում անցք բացում:

Զգուշորեն ձգում ենք ու փքաբլիթ ձևավորում:

Փքաբլիթները տապակում ենք բուսայուղով (բուսայուղն այնքան պետք է լինի, որ փքաբլիթները մեջը լողան): Որպես ջերմաստիճանի  կողմնորոշիչ պետք է ընդունել 150-160 աստիճանը:

Թխված փքաբլիքները դնում ենք թղթյա անձեռոցիկի վրա, որպեսզ ավելորդ բուսայուղը քամվի: Վերջում վրան շաքարի փոշի ենք ցանում ու մատուցում: