Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես են հոլիվուդյան աստղերը պահպանում իրենց կազմվածքը տարիների ընթացքում։ Բացի նրանից, որ նրանք պարբերաբար մարզասրահ են հաճախում, գաղտնի «զենք» ունեն՝ դիետոլոգ։ Քելլի Լևելը Հոլիվուդում հայտնի դիետոլոգ է։ Նա բազմաթիվ հայտնի հաճախորդներ ունի՝ Ջեսիկա Ալբա, Մոլի Սիմս և այլք։ Նա ոչ միայն օգնում է պահպանել գեղեցիկ կազմվածքը, այլև ամբողջությամբ փոխում է վերաբերմունքը սննդի նկատմամբ։
Վերջերս լույս է տեսել Քելլիի՝ «Սերը մարմնի հանդեպ» անվանումը ստացած գիրքը, որն ընթերցողներին օգնում է կարգավորել սննդակարգը։ Ամեն ինչ կառուցված է որոշակի սկզբունքների վրա, որոնք դիետոլոգն անվանում է «հրաշալի քառյակ»։ Հրաշալի քառյակը սպիտակուցները, ճարպերը, մանրաթելերն ու բանջարեղենն են։ Սրանք օգնում են «լռեցնել» քաղցի հորմոններին և նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը։
«Կալորիաները հաշվելու փոխարեն՝ հարկավոր է օգտագործել օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի բջիջներին»,- ասում է դիետոլոգը։ Նա խորհուրդ է տալիս առաջին անգամ սնունդ ընդունել ժամը 08։00-09։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ակտիվանալու և օգտակար հանքանյութեր ստանալու համար նա խառնում է կանաչի, հատապտուղներ, չիայի սերմեր և նշի կաթ։ Այս կոկտեյլը հագեցնում է քաղցը և էներգիա հաղորդում։
Հարկավոր է ճաշել 13։00-14։00-ն ընկած ժամանակահատվածում։ Հենց այս ընթացքում են լավ յուրացվում սպիտակուցները, ածխաջրերն ու մանրաթելերը։ Դիետոլոգն իդեալական է համարում բանջարեղենային աղցանը, ավոկադոն և սաղմոնը։
Գլխավոր հանգամանքներից մեկն ընդմիջումների առկայությունն է։ Եթե 3 անգամ ուտեք, մեծ է ռիսկը, որ ընթրիքի ընթացքում շատ սնունդ կօգտագործեք։ Ընդմիջման համար իդեալական ժամ է 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածը։ Այս ընթացքում հարկավոր է օգտագործել ընդեղեն, բանջարեղեն, կոկոսի կամ նշի կաթ։
Ընթրել հարկավոր է 18։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում։ Հրաշալի տարբերակ է թարմ բանջարեղենային աղցանն ու հնդկահավի միսը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը