Դիետան իր դրական արդյունքը կտա, եթե՝
- Մեկ չափաբաժինն իրենից ներկայացնի 100-200 գրամ ուտելիք, կամ 5 ճաշի գդալ:
- Ոչ մի առանձնահատուկ սահմանափակում գոյություն չունի, բայց լավ կլինի հրաժարվել թխվածքներից, շոկոլադից և քաղցր գազավորված ըմպելիքներից: Սուրճն ու թեյը՝ առանց շաքարի:
- Անհրաժեշտ է կերակուրն ընդունել 3 ժամ ընդմիջումով: Ուտելիքն անմիջապես ընդունելուց հետո հեղուկ խմելը չի խրախուսվում, քանի որ մեծացնում է ստամոքսի ծավալը:
7.00 5 գդալ հացահատկեղեն, 30 րոպեից՝ սուրճ կամ թեյ առանց շաքարի:
10.00 ցանկացած մրգեր, մրգային աղցան, մրգերով մածուն:
13.00 5 գդալ հնդկաձավար (կարտոֆիլային պյուրե, բրինձ, բանջարեղեն, ոլոռից շիլա): Սպիտակուցային ճաշ՝ 200 գրամ ձուկ կամ 200 գրամ միս:
16.00 200 գրամ կեֆիր կամ մածուն, կամ վարունգը լոլիկի հետ: Այս ամենը կարելի է համտեսել մի քանի ընկույզի կամ չրեղենի հետ:
19.00 5 գդալ հնդկաձավար. 200 գրամ ձուկ և մեկ բաժակ կեֆիր կամ մածուն:
Այս ռեժիմը թույլ կտա կարճ ժամկետում՝ 7 օրում նիհարել 8 կիլոգրամով:
hudeemvkusno.info