Կերակրի սոդան օգտագործվում է մի շարք նպատակներով։ Fithacker.ru կայքը գրում է, որ քչերը գիտեն այն մասին, որ այն կարող է օգտագործվել նաև ավելորդ քաշից ազատվելու գործում։ Իհարկե, այն կարող է օգտակար լինել, եթե ճիշտ օգտագործեք։
Կերակրի սոդան՝ պամելոյի հետ. բաղադրիչներ
• 1 պամելո կամ կիտրոն
• 1 թեյի գդալ կերակրի սոդա
• կես բաժակ ջուր։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Սոդան ու ջուրը խառնեք իրար, ապա ավելացրեք կիտրոնի կամ պամելոյի հյութը և կրկին խառնեք։ Խառնուրդը խմեք ամեն առավոտ՝ նախաճաշելուց 20 րոպե առաջ։
Կերակրի սոդան՝ խնձորի քացախի հետ. բաղադրիչներ
• կես թեյի գդալ կերակրի սոդա
• 1 բաժակ ջուր
• 2 ճաշի գդալ խնձորի քացախ։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք իրար, մինչև բոլոր լուծվեն։ Խմեք ամեն առավոտ՝ նախաճաշելուց առաջ։ Լավագույն արդյունքի հասնելու համար այն օգտագործեք պարբերաբար։
Կերակրի սոդան՝ մրգերի հետ. բաղադրիչներ
• անանուխի տերևներ
• մեկ բաժակ ելակ
• 1 թեյի գդալ կերակրի սոդա
• 2 բաժակ ջուր
• 2 կիտրոն։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Պարզապես խառնեք բոլոր բաղադրիչները, մի փոքր սառույց ավելացրեք։ Օրվա ընթացքում երկու անգամ օգտագործեք։
Լավագույն արդյունքի հասնելու համար հարկավոր է սննակարգից բացառել շաքարն ու ալյուրը։ Իհարկե, կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը