10 պարզ միջոց օր օրի ճարպերն այրելու համար
Advertisement 1000 x 90

10 պարզ միջոց օր օրի ճարպերն այրելու համար

Steptohealth.ru կայքը գրում է, որ յուրաքանչյուր մարդու մոտ նյութափոխանակությունը յուրովի է ընթանում, և կախված դրանից՝ նա ավելի հեշտ կամ դժվար է քաշ կորցնում: Սակայն, եթե մարմնին սովորեցնեք որոշակի բաներ, կտեսնեք, որ օրգանիզմը կսկսի քաշ կորցնել ավելի հեշտ:

  1. Օրը սկսեք թուրմով: Այս միջոցն իդեալական է նյութափոխանակությունը հավասարակշռելու համար: Կանաչ թեյի, բիբարի և կիտրոնի թուրմն արագացնում է նյութափոխանակությունը՝ ստիպելով մեր մարմնին այրել ճարպերը, այն նաև հագեցածության զգացում է տալիս, և, չնայած մենք դա չենք նկատում՝ սկսում ենք կալորիաներ կորցնել: Հիշեք, որ ավելի ճիշտ է այն խմել սառը վիճակում. այս կերպ մենք օրգանիզմին ստիպում ենք ավելի շատ էներգիա ծախսել:
  2. Երբեք բաց մի թողեք նախաճաշը: Որոշ մարդիկ, ովքեր ցանկանում են նիհարել, չեն նախաճաշում և չեն ընթրում: Դա հանգեցնում է նրան, որ նրանք ուտում են մեկ անգամ և շատ: Նախաճաշը բաց թողնելը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, օրգանիզմը չի աշխատում, չի ունենում էներգիա, որը կարող է ծախսել: Արդյունքում՝ մենք ճարպեր ենք հավաքում: Սա սխալ է: Խուսափելու համար նախաճաշեք, ձեզ համար պատրաստեք համեղ և բալանսավորված սնունդ:
  3. Վիտամին D-ի օգտակար հատկությունները: Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ կանայք, ովքեր դժվարություններ ունեն՝ նիհարելու հետ կապված, կարող են զգալիորեն լավացնել իրենց վիճակը վիտամին D-ի նկատմամբ: Այն պարունակում են սաղմոնը, յոգուրտը, հատիկավորները և այլն:
  4. 20-20-20 կանոն: Սա պարտադիր կանոն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամեն օր քաշ կորցնել: Երբ առավոտյան արթնանում եք, անհրաժեշտ է 20 անգամ պրես անել, օրվա ընթացքում անհրաժեշտ է 20 րոպե քայլել կամ վազել և 20 աստիճան բարձրանալ:
  5. Օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմեք: Սա առավել տարածված խորհուրդ է, որին, սակայն, քչերն են հետևում:
  6. Շատ բջջանյութ: Բջջանյութը նպաստում է ճարպերի այրմանը, լավացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև ազատում է փորկապությունից: Կարելի է առավոտը սկսել վարսակի փաթիլներից: Ընթրիքին օգտակար է ուտել բրոկոլի, ծաղկակաղամբ և այլն:
  7. Մի կանաչ խնձոր՝ ամեն օր: Եվս մեկ դասական խորհուրդ: Կարող եք ձեզ հետ աշխատանքի վայր տանել մեկ խնձոր՝ այն դեպքերի համար, երբ ուտելու ցանկություն ունենաք: Հիշեք, որ խնձորը պետք է լավ լվանալ և ուտել կեղևով, որը պարունակում է բոլոր օգտակար հատկությունները, որոնք օգնում են մեզ նիհարել:
  8. Ազատվեք ամենօրյա վիճակից: Դուք կսկսեք զբաղվել ինչ-որ ակտիվ բանով՝ կբարձրանաք աստիճաններով, կընտրեք երկար ճանապահ տուն հասնելու համար, սրճարան հասնելու համար կնախընտրեք ոտքով քայլել:
  9. Հոգ տարեք քնի մասին: Օրգանիզմը պետք է լիարժեք հանգստանա: Լավ քունը կօգնի այրել ճարպերը: Գաղտնիքն այն է, որ, երբ մենք քնած ենք, մարմինն ազատվում է տոքսիններից: Դրա շնորհիվ մարմինը կարող է ավելի արագ ազատվել ճարպերից:
  10. Ավելի շատ ծիծաղեք: Ավելի շատ ծիծաղեք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ 15-20 րոպեանոց ծիծաղն օգնում է այրել 50 կալորիա:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am