Միլանում Նորաձևության շաբաթվա ցուցադրությունից հետո սուպերմոդել Ջիջի Հադիդը հարվածել է երկրպագուին այն բանի համար, որ տղամարդը գրկել է նրան ու օդ բարձրացրել։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 21-ամյա մանեկենուհին լքել է Max Mara բրենդի շոուն։ Մինչ Հադիդը սելֆի է արել երկրպագուներից մեկի հետ, անհայտ տղամարդը հետևից մոտեցել է նրան և պոկել գետնից։ Մոդելն արձագանքել է տեղի ունեցածին՝ արմունկով հարվածելով նրա դեմքին, ինչից հետո նա բաց է թողել մոդելին։