Takrposto.cc կայքը կազմել է այն 8 մրգերի ցանկը, որոնք կօգնեն այրել ճարպերը:
Հապալասն արդյունավետությամբ պայքարում է ճարպային կուտակումների դեմ, նվազեցնում է այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները և դիաբետը: Օրվա ընթացքում հապալասի փոքր քանակով օգտագործումը կօգնի ճարպերը 2 տոկոս ավելի արդյունավետ կերպով այրել: Բացի այդ, հապալասը նաև հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օրգանիզմին օգնում են ազատվել տոքսիններից:
Արքայախնձորը ևս արդյունավետ միջոց է ճարպերն այրելու համար: Այն նպաստում է մսի, ձկան, կաթնամթերքի յուրացմանը: Անանասը հարուստ է կալցիումով, երկաթով, յոդով: Դրանում պարունակվում են նաև A և B վիտամիններ:
Ավոկադոն նպաստում է ճարպերի այրմանը, ինչպես նաև լավացնում է նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը: Պետք է նկատի ունենալ, որ ավոկադոն բավական շատ կալորիաներ է պարունակում, այդ պատճառով օրվա ընթացքում քիչ պետք է օգտագործել:
Ազնվամորին նպաստում է նյութափոխանակության արագացմանը և օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը: Ջերմային մշակման դեպքում էլ այն գրեթե չի կորցնում իր օգտակար հատկությունները:
Տանձի և խնձորի օգտագործումը կօգնի նվազեցնել քաշը: Այս երկու մրգերն էլ նյութեր են պարունակում, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, նպաստում օրգանիզմից ոչ պիտանի նյութերի դուրսբերմանը:
Ճարպային կուտակումներից ազատվելու գործում կօգնի ճաշելուց հետո կես գրեյպֆրուտի օգտագործումը: Այս միրգը կօգնի նաև արագացնել նյութափոխանակությունը: Այս հատկություններով օժտված են ցիտրուսային գրեթե բոլոր մրգերը, որոնք ամրացնում են նաև իմունիտետը:
Բանանը որոշ նյութեր է պարունակում, որոնք կօգնեն նվազեցնել ախորժակը: Այն օրգանիզմին կարող է ստիպել հավաքված ճարպերն օգտագործել՝ որպես էներգիա: Բանանը կալիում է պարունակում, ինչը կօգնի օրգանիզմում ավելացնել մկանային զանգվածը:
Նուռը ևս օրգանիզմը մաքրում է տոքսինները: Այն նպաստում է նյութափոխանակության կատարմանը:
Այն կարող եք օգտագործել՝ որպես հյութ:
Թարգմանությունը 168.am-ի