Justcoolidea.ru-ն գրում է, որ կեֆիրը կաթնաթթվային մթերք է, որի օգտակարությունը դժվար է թերագնահատել: Կայքը ներկայացրել է 10 պատճառ, թե ինչու է հարկավոր կեֆիր օգտագործել:
- Կեֆիրը հեշտությամբ է յուրացվում:
- Վերականգնում է աղիների միկրոֆլորան՝ օգնելով կարգավորել դրա աշխատանքը:
- Կեֆիրը բիֆիդոբակտերիաներ է պարունակում, որոնք օգնում են ազատվել վնասակար միկրոօրգանիզմներից:
- Կեֆիրն օգտակար է օստեոպարոզի կանխարգելման համար, այդ պատճառով էլ մեծահասակներին խորհուրդ է տրվում ամեն օր կեֆիր օգտագործել:
- Կեֆիրն օգտակար միջոց է փորկապության և կոլիտների կանխարգելման համար:
- Այս ըմպելիքը կարող է օգնել նաև նվազեցնել հաստ և բարակ աղիների ուռուցքների առաջացման հավանականությունը:
- Կեֆիրը սպիտակուցներ և կալցիում է պարունակում, որոնք նպաստում են ոսկորների ամրացմանը, երեխայի աճին: Դա է պատճառը, որ այն խորհուրդ է տրվում նաև փոքրիկներին:
- Եթե ալերգիա ունեք, կարող եք կեֆիր օգտագործել: Այն օգնում է նվազեցնել ալերգիկ ռեակցիաները:
- Կեֆիրը կաթից օգտակար է, քանի որ դրանում պարունակվող կալցիումն ավելի լավ է յուրացվում:
- Կեֆիրն օգնում է նաև նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը