Տեսեք, թե ինչ ստացվեց արդյունքում
Մոդել Մելինա Դի Մարկոն ստեղծել է Nood.life ֆոտոխմբագրի նախագիծը՝ կրծքեր, մազածածկ և անմազ սեռական օրգաններ, ձվարաններ, ծիածաններ և սպիտակ ժապավեններ:
Դրանցով կարելի է փակել մարմնի այն մասերը, որոնք արգելված է ցուցադրել Instagram-ում ևFacebook-ում:
Մոդելի ինսթագրամյան էջում պրոֆիլի նկարագրության մեջ կա #VaginaAdvocate («հեշտոցի պաշտպան») հեշթեգը:
Հավելվածների խանութներում, ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում, Nood նախագիծը մերժել են «վիրավորական կոնտենտի» պատճառով, որի ներքո նկատի են առնվում բաց սեքսուալ կամ պոռնոգրաֆիկ նյութերը: Դրանից հետո Change.org-ում խնդրագիր է տարածվել ի պաշտպանություն հավելվածի թողարկման: Խնդրագրում ասվում է, որ հավելվածը նվիրված է գեղեցկությանը և որ կանացի մարմնին պետք չէ վերաբերվել որպես ինչ-որ ամոթալի, կեղտոտ կամ մշտապես սեքսուալ բանի: Նախագծի հեղինակները դեմ են երկակի չափանիշերին տղամարդու և կնոջ մերկության հարցում: