Fithacker.ru-ն ներկայացրել է բաղադրատոմս բոլոր նրանց համար, ովքեր սիրում են համեղ ուտել, բայց նաև չեն ցանկանում ավելորդ կիլոգրամներ կուտակել։
Բաղադրիչներ
1 լավաշ
300 գրամ անյուղ կաթնաշոռ
2 ձու
150 գրամ հատապտուղ
ցանկության դեպքում՝ քաղցրացնող միջոցներ։
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռի մեջ 1 ձու և 1 ձվի սպիտակուց ավելացրեք, խառնեք։ Բացեք լավաշը, կաթնաշոռը լցրեք դրա վրա։ Տարածեք ամբողջ երկայնքով։ Կաթնաշոռի վրա ավելացրեք հատապտուղները, փաթաթեք։ Ռուլետը դրեք տարայի մեջ, որում պատրաստվում եք թխել։ Վերևի հատվածին հարած դեղնուց քսեք։ Թխեք 180 աստիճանում՝ 25-30 րոպեի ընթացքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը