Budetezdorovy.ru-ն գրում է, որ պապայան բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ կարող է օգնել ազատվել նյութափոխանակության հետ կապված խնդիրներից և ավելորդ քաշից։ Այն կօգնի հաստ աղին մաքրել տոքսիններից, հանգստացնել աղիների գրգռվածությունը։ Հարկավոր է ընդամենը պապայայի հյութ պատրաստել և օգտագործել ամեն օր։
Բաղադրիչներ
¾ բաժակ կտրատած պապայա
½ բաժակ նշի կաթ
½ բաժակ վարսակի փաթիլներ
¼ թեյի գդալ դարչին։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Առողջ և օգտակար ըմպելիքը պատրաստ է օգտագործման։
Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը