Վարունգի մարինադ՝ հանքային ջրով
Advertisement 1000 x 90

Վարունգի մարինադ՝ հանքային ջրով

Ամառը վարունգի եղանակն է: Յուրաքանչյուր տնային  տնտեսուհի իր բաղադրատոմսն ունի, թե ինչպես է պետք պատրաստել վարունգի մարինադ:

just-lady կայքն առաջարկում է հանքային ջրով վարունգի մարինադի բաղադրատոմս:

Բաղադրություն

1 կգ վարունգ

1 լ հանքային ջուր

2 ճ/գ աղ

Սամիթ

5 պճեղ սխտոր

Վարունգը լվացրեք և կտրեք պոչիկները:

Ապա վարունգները տեղավորեք մարինադի համար նախատեսված կաթսայի մեջ, ավելացրեք սամիթն ու սխտորը: Խորը կաթսայի մեջ լցրեք հանքային ջուրն ու աղը:  Հանքային ջուրը պղպջակներ կարձակի, այդպես էլ պետք է լինի:

Հանքային ջրի և աղի խառնուրդը լցրեք վարունգի վրա, և ամբողջը տեղադրեք սառնարանը:

Մի քանի օր անց վարունգը պատրաստ է:

Հեշտ է և արագ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը