Մեզանից շատերն են տառապում փորի փքվածությունից: Սակայն կան մի քանի հնարքներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի ավելորդ ճարպերից և փքվածությունից:
Ձեզ ենք ներկայացնում այդ հնարքներից հինգը
Աղ
Աղն օրգանիզմին անհրաժեշտ տարր է: Սակայն դրա չարաշահումը կարող է հանգեցնել աղաջրային բալանսի խանգարման: Իսկ դա իր հերթին՝ առաջացնում է որովայնի փքվածություն: Խորհուրդ է տրվում այն օգտագործել չափավոր քանակությամբ:
Ջուր
Մաքուր ջուրն ազատում է ցելյուլոզան և արագ վերադարձնում է որովայնի հարթ վիճակը: Շատ ջուր խմեք:
Մաստակ
Մաստակ ծամելիս՝ ավելորդ օդ եք կուլ տալիս, որի արդյունքում փքվում է որովայնը:
Գազավորված ըմպելիքներ
Եթե ցանկանում եք ազատվել մի քանի կիլոգրամներից և որովայնի փքվածությունից, դադարեցրեք գազավորված ըմպելիքների օգտագործումը: Դրանց փոխարեն՝ մաքուր ջուր խմեք:
Քաղցր ուտելիքներ
Մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքները հանգեցնում են որովայնի փքվածության: Այդ իսկ պատճառով, աշխատեք խուսափել քաղցր խմորեղեն և կոնֆետ օգտագործելուց:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը