«Գահերի խաղը» մեր ժամանակների ամենաթանկարժեք ու պահանջված հեռուստասերիալներից մեկն է։ Այս դիտում են աշխարհի տարբեր անկյուններում, իսկ յոթերորդ մասի պրեմիերայից հետո այն ավելի մեծ տարածում է ունեցել։
Novate-ը գրում է, որ այժմ ստեղծվել է «Գահերի խաղի» ոճով զարդերի առաջին հավաքածուն։ Զարդերը նման են Դայներիս Տարգարիանի (Էմիլիա Կլարկ) զարդերին, որոնք վիշապների տեսք ունեն։
Հավաքածուի հեղինակը Yunus & Eliza բրենդի դիզայներներն են, ինչպես նաև նրանց օգնել է «Գահերի խաղի» հագուստների դիզայներներից մեկը՝ Միշել Քլեփթոնը։