Հայաստանաբնակ տաղանդավոր դիզայներ Էդգար Արթիզին հայ հանրությունը սկսեց ճանաչել միայն այն բանից հետո, երբ երիտասարդի արտասովոր, տարբերվող ու գրավիչ աշխատանքներին անդրադարձավ համաշխարհային ամենահայտնի էլեկտրոնային պարբերականներից մեկը:
Այս ընթացքում Էդգարի սոցկայքերի էջերին հետևողների թիվն ավելացել է տասնյակ հազարներով, և հիմա հայ տղայի հեքիաթային աշխատանքները լույսի արագությամբ են տարածվում համացանցում:
Էդգար Արթիզն այս շրջանում փորձարկումներ է անում հատկապես մրգերի ու բանջարեղենի հետ՝ դրանք հագուստի տեսքով ձևավորելով սեփական նկարած մանեկենների վրա.