Բաղադրիչները
Ալյուր – 500 գ
Սոդա – 1/4 թ/գ
Շաքարի փոշի – 3/4 բաժակ
Կաթ – 3/4 բաժակ
Զաֆրան – 1/4 թ/գ
Կարագ – 6-8 ճ/գ
Բուսայուղ՝ տապակի համար
Շաքարի փոշի՝ վրան շաղ տալու համար – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Խորը թասի մեջ տրորել կարագը, ավելացնել շաքարի փոշին և 10-15 րոպե զանգվածը հարել գդալով կամ բահիկով:
Ոչ մեծ չափաբաժիններով ավելացնել կաթը, սոդան և զաֆրանը: Հարել միասին մոտ 10 րոպե:
Աստիճանաբար ավելացնել ալյուրը և միասեռ խմոր հունցել:
Կտրատել ոչ մեծ մասերի, տալ բատոնիկների տեսք և շարել բուսայուղով պատած տապակի մեջ:
Բատոնիկները մի փոքր սեղմել ձեռքով և դանակով թեք, խորը կտրվածքներ անել:
18-20 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստի սառած բատոնիկները բաժանել կտրվածքների տեղերից և մատուցել՝ վրան շաքարի փոշի շաղ տալով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը