Բաղադրիչներ
Գազար – 1 կգ
Մեխակ – 6 հատ
Դարչինի փայտիկ – 2-3 հատ
Կիտրոն – 2 հատ
Նարինջ – 1 հատ
Ջուր – 900 մլ
Շաքարավազ – 900 գ
Մշկընկույզ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Գազարը քերել մանր քերիչով, նարնջի և կիտրոնի կեղևը մանրացնել, ցիտրուսային մրգերից քամել հյութը:
Թասի մեջ լցնել գազարը, կեղևը, շաքարավազը, ինչպես նաև լցնել հյութը, խառնել:
Դարչինը և մեխակը փաթաթել թանզիֆե պարկի մեջ, պարկը դնել թասի մեջ, ծածկել կափարիչով և թողնել ամբողջ գիշեր:
Կաթսայի մեջ ջուր լցնել, խառնել՝ մինչև շաքարավազի հալչելը, լցնել մշկընկույզը, խառնել, ցածր կրակի վրա եփել 30-40 րոպե՝ մինչև պատրաստ լինելը (անընդհատ խառնելով):
Պատրաստի ջեմը սառեցնել 10 րոպեի ընթացքում (պարկը հանել), լցնել բանկաների մեջ, փակել: Պահպանել կարելի է մինչև մեկ տարի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը