Գերմանիայի տրանսպորտի նախարարությունը Porsche ընկերությունից պահանջել է եվրոպական շուկայից հետ կանչել և դադարեցնել դիզելային շարժիչով 22 հազար Porsche Cayenne ավտոմեքենաներ, որոնց վրա տեղադրված են անօրինական սարքեր, որոնք նվազեցնում են վտանգավոր արտանետումների ցուցանիշները:
Գերմանիայի տրանսպորտային միջոցների հարցերով դաշնային վարչությունը 3-լիտրանոց շարժիչով Porsche Cayenne TDI-ի վրա հայտնաբերել էր ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս շրջանցել բնապահպանական թեսթերը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի տրանսպորտի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը:
Գերմանիայում կա նման 7500 մեքենա:
Հետ կանչման ենթակա ավտոմոբիլները կազմում են Porsche-ի 2016 թվականի վաճառքի (235 հազար) գրեթե 9 տոկոսը: