Բաղադրիչներ
Գազար – 1 կգ
Բուսայուղ – 100 գ
Սխտոր – 2 ատամիկ
Սոխ – 1 հատ
Համեմի սերմ (մանրացրած) – 1-2 թ/գ
Քացախ (5 տոկոսանոց) – 2 ճ/գ
Աղ – 3 թ/գ
Կծու պղպեղ – 1 հատ
Պատրաստման եղանակը
Մեկ կգ գազարը մաքրել, լվանալ և կտրատել 3 միլիմետրանոց երկար ձողերի: Դա պետք է անել ձեռքով:
Կտրատված գազարին ավելացնել 3 թ/գ աղ, խառնել, մի փոքր սեղմել և թողնել մի կողմում: Դնել թեքությամբ, որպեսզի հյութը հոսի:
1 հատ սոխը մաքրել, լվանալ և մանր կտրատել: Մանր կտրատել նաև կծու պղպեղը:
Հաստ հատակով թավայի մեջ տաքացնել 100 գ բուսայուղը, տապակել սոխը՝ մինչև թափանցիկ դառնալը, հանգցնել կրակը և ավելացնել 2 թ/գ մանրացրած համեմի սերմը և մանրացրած կծու պղպեղը, խառնել, թողնել, որ սառչի:
Մանրացնել 2 ատամիկ սխտորը, հեռացնել գազարի հյութը: Գազարին ավելացնել պատրաստի սխտորը, 2 ճ/գ քացախը, համեմունքներով պատրաստած սոխը և խառնել: Թողնել աղցանը մի քանի ժամ, այնուհետև կարելի է մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը