Աշնանը հրաժեշտ ենք տալիս նյուդ երանգի շրթներկին, քանի որ հատապտղային երանգները գալիք սեզոնի գլխավոր թրենդներից են. բալի, մոշի, սալորի գույները գերնորաձև են։ Հայտնի նորաձևության տների դիմահարդարները աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրություններում շեշտը դրել են վառ շուրթերի վրա։ Ուշադրությունը չշեղելու համար աչքերի դիմահարդարումը հասցվել է մինիմումի. ոչ մի սնգույր կամ կոնտուրինգ, միայն թարմ ու հարթ մաշկ։
La Perla և Valentino շոուներում ընտրությունը խորը, փոքր ինչ գոտիկական գինու երանգներում էր։ Jill Stuart-ը և Giambattista Valli-ին նախընտրությունը տվել են օմբրե ոճի հարդարմանը։ Հստակ ընդգծում կամ փոքր ինչ լղոզված, ասես հենց նոր համբուրված շուրթեր. ընտրությունը ձերն է։