Ճիշտ սնունդը ստամոքսի խոցի դեպքում
Advertisement 1000 x 90

Ճիշտ սնունդը ստամոքսի խոցի դեպքում

Այն մարդիկ, ովքեր տառապում են ստամոքսի խոցով, հաճախակի են ունենում  ցավի նոպաներ, ստամոքսում ծակոցներ, սրտխառնոց, փսխում և հաճախակի այրոց:

Օգտակար խորհուրդներ

1. Այնպիսի ճաշատեսակներ պատրաստեք, որոնք չեն պահանջում ուտելիքը երկար ծամել և չեն գրգռում ստամոքսի պատերը:

2. Հաճախակի սնվեք: Հաճախակի սնվելը թույլ է տալիս նվազեցնել նյարդային համակարգի գրգռվածությունը:

3. Մի օգտագործեք չափազանց սառը և տաք կերակուր: Կերակուրը պետք է լինի գոլից մի փոքր տաք վիճակում:

4. Սահմանափակեք աղի օգտագործումը: Ստամոքսի խոցի դեպքում աղի օգտագործման թույլատրելի չափաքանակը կազմում է 8-10գ:

5. Հիշեք, որ հիվանդության առաջին շրջանում սննդակարգն ավելի խիստ պետք է լինի: Պետք է սնվել օրը 8 անգամ՝ թեթև չափաքանակով: Սնունդը պետք է լինի շոգեխաշած կամ եփած, ինչպես նաև՝ մանրացված:

Սննդակարգից բացառել

1. Տապակած սնունդ,

2. Կծու սնունդ,

3. Մսով, ձկով և սնկով արգանակ,

4. Համեմունքներ (դափնու տերև, մանանեխ, պղպեղ և այլն),

5. Թունդ թեյ և սուրճ,

6. Ալկոհոլային խմիչքներ,

7. Պահածոներ,

8. Ապխտած սնունդ,

9. Կոպիտ մանրաթել պարունակող մթերքներ, որոնք գրգռում են ստամոքսի պատերը, ինչպիսիք են՝

  • Շաղգամ, բողկ, կանաչ լոբի, սիսեռ և ծնեբեկ
  • Տհաս բանջարեղեն և միրգ
  • Հաց՝ պատրաստված խոշոր աղացած ալյուրից:

Հիշեք, որ սննդակարգը պետք է հարուստ լինի սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով, պարունակի ինչպես բուսական, այնպես էլ՝ կենդանական ծագման սնունդ:

Թույլատրելի սննդամթերք

Փորձեք օգտագործել հեղուկ և շիլայանման ճաշատեսակներ: Ստամոքսի խոցի դեպքում այն ուտելիքն է լավ, որը հեշտ է ծամվում և հեշտ էլ լքում օրգանիզմը:

1. Ջրիկ շիլաներ,

2. Բանջարեղենային ապուրներ,

3. Խաշած միս և ձուկ,

4. Կաթ և կաթնամթերք,

5. Թերխաշ ձու,

6. Բուսական յուղ (արևածաղկի, զեյթունի),

7. Կիսել և ժելե,

8.Ալկալային ջուր, որը չի պարունակում ածխաթթու գազ:

Հատուկ սննդակարգ՝ ստամոքսի խոցի դեպքում

Ստամոքսի սուր խոցի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ դիետաները, որոնք նախատեսված են երկու օրվա համար:

Առաջին օր

Նախաճաշ: Աշորայի հաց կարագով՝ 1 հատ, մածուն՝100գ, առանց գազի հանքային ջուր՝ 200մլ:

Երկրորդ նախաճաշ: Թերխաշ ձու՝ 1 հատ, բրնձի շիլա՝ 150գ, քերիչով անցկացրած միրգ՝ 100գ, անյուղ կաթ՝ 150մլ:

Ճաշ: Բանջարեղենային ապուր՝ 250մլ, գոլորշու վրա եփված կոտլետ, մակարոն՝ 100գ, ժելե՝ 100գ, մանրացված խնձոր՝ 100գ, ծիրանաչիր՝  3 հատ, անյուղ կաթ՝ 150մլ:

Ետճաշիկ: Գոլորշու վրա եփված կոտլետ՝ 150գ, կարտոֆիլի պյուրե՝ 150գ, մեկ կտոր սպիտակ հաց, ծիրանաչիր կամ չամիչ՝ 40գ, մասուրի թուրմ՝ 250մլ:

Ընթրիք: Հնդկահավի խաշած միս՝ 150գ, թերխաշ միս, բանջարեղենային աղցան՝ 200գ, մեկ կտոր սպիտակ հաց, ժելե՝ 100գ, անյուղ կաթ՝ 150մլ:

Երկրորդ օր

Նախաճաշ: Աշորայի հաց՝ կարագով, հանքային ջուր առանց գազի՝ 200մլ:

Երկրորդ նախաճաշ: Թերխաշ ձու՝ 2 հատ, վարսակի շիլա՝ 150գ, թույլ թեյ:

Ճաշ: Բանջարեղենային ապուր՝ 250մլ, գոլորշիով եփված կոտլետ՝ 150գ, պահածոյացված կանաչ ոլոռ՝ 100գ, խաշած կարտոֆիլ՝ 150գ, մեկ կտոր սպիտակ հաց, կիսել՝ 100գ:

Ետճաշիկ: Սպիտակաձավար՝ 150գ, մեկ կտոր սպիտակ հաց, անյուղ կաթ՝ 150մլ:

Ընթրիք: Շոգեխաշած կամ խաշած ձուկ՝ 150գ, մանրացված բանջարեղեն՝ 150գ, թերխաշ ձու, մեկ կտոր սպիտակ հաց, անյուղ կաթ՝ 150մլ:

Շողեր Գալստյան

168.am