Ցանկացած անհասկանալի իրավիճակում վերցնում եք մազերի մի փունջ և կոս անում. այդպիսով երկարացնում եք ձեր ամառային տրամադրությունը և մինիմում ջանք ու ժամանակ եք ծախսում նորաձև կերպար ստանալու համար։ Աստղերն այդ սանրվածքն են կրում ինչպես առօրյայում, այնպես էլ կարմիր գորգին։ Այս սանրվածքով գեղեցիկ է ինչպես դահլիճում, այնպես էլ լողափում, գրասենյակում կամ ժամադրությանը։
Սանրվածքը սազում է նրանց, ովքեր ցանկանում են ընդգծել դեմքի օվալը և մազերին փարթամություն հաղորդել։ Երբ հավաքոծւմ եք մազերը, դեմքը միշտ տեսողականորեն ձգվում է, այդ պատճառով էլ սանրվածքից պետք է խուսափեն նրանք, որոնց մոտ ծնոտը շատ է սրվում։