Tert.am Life–ը «Հետաքրքիր դեմքեր» շարքում այս անգամ բացահայտում է Լիյա Մարուխյանին և Լիդիա Վիրաբյանին։ 22–ամյա աղջիկներին քչերը միանգամից կճանաչեն։ 4 տարի առաջ նրանք հանրությանը ներկայացան և հշվեցին բարբի տիկնիկի կերպարով, սակայն տարիներ անց որոշեցին կերպարանափոխվել։ Այսօր նրանք փոխվել են և դարձել անճանաչելի։
Tert.am Life–ի ֆոտոշարքում Լիյան ու Լիդիան երկու կերպարով են ներկայացել. առաջինը`տիկնիկի, ինչպիսին տարիներ առաջ էին, երկրորդը` բնական, ինչպիսին այսօր են։
Լիյան մասնագիտությամբ թարգմանչուհի է, լրագրող և հաղորդավարուհի, իսկ Լիդիան`թարգմանչուհի, լուսանկարչուհի։
Լիյա Մարուխյան
Դեռևս փոքրուց ինչ–որ բանով միշտ տարբերվել եմ ու աչքի ընկել։ Մարդիկ ինձ ճանաչեցին, երբ ինձ նմանեցնում էին բարբի տիկնիկի։ Այդ ժամանակ 18 տարեկան էի։ Երբեք միտումնավոր չեմ փորձել ստանալ բարբի տիկնիկի կերպար։ Ինձ համար բարբի տիկնիկը գեղեցիկ է, բայց չեմ մտածել հատուկ նմանվել։ Միգուցե ենթագիտակցորեն եմ նմանվել, բայց ոչ միտումնավոր։ Կերպարս ինքնաբերաբար է ստացվել, քանի որ այն ժամանակ սիրում էի արհեստականը։ Ինձ համար դա գեղեցիկ էր, հիմա այդ կարծիքին չեմ։ Նախընտրում եմ բնականին մոտ լինել։
Շիկահեր, լինզաներով, արհեստական եղունգներով և ընդգծված դիմահարդարմամբ շատերն ասում էին, որ նման եմ տիկնիկի։ Ես ինձ շոյված էի զգում, քանի որ դա ինձ համար հաճոյախոսություն էր։ Ո՞ր մի մարդը իրեն լավ չի զգա, երբ ասեն` կարծես տիկնիկ լինես։
Լիդիա Վիրաբյան
18 տարեկանում ոմանք ինձ էլ էին նմանեցնում տիկնիկի, ես` ոչ։ Ես շատ փոփոխական մարդ եմ։ Սիրում եմ տարբեր կերպարներով ներկայանալ։ Ինձ համար ձանձրալի է մի կերպար ունենալ։ Առաջ կարող էի մի քանի ժամով տիկնիկի կերպարով դուրս գալ տանից, դրա համար սկսեցին ինձ էլ նմանեցնել տիկնիկի։
Կտրուկ փոփոխությունների սիրահար եմ։ Այսօր հնարավոր է տեսնեն ինձ երկար մազերով, հաջորդ օրը` կարճ։ Երբեք չեմ զղջում կատարածս քայլերի համար։ Ինձ հետաքրքիր է տարբեր լինել։ Կարող եմ ծայրահեղական բաներ անել, որ, անգամ, ծնողներս չճանաչեն ինձ։ Մինչ օրս էլ սիրում եմ փոփոխությունները։ Հատկապես, լուսանկարվելիս միշտ տարբեր կերպարներում եմ ներկայանում։
Հիմա ես էլ եմ նախընտրում բնական գեղեցկությունը։ Առօրյայում միշտ առանց շպարի եմ։ Բնավորությամբ նույն եմ։ Չեմ փոխվել։
Ամբողջությամբ՝ life.tert.am