Բազուկի խավիար
Advertisement 1000 x 90

Բազուկի խավիար

Բաղադրիչներ

  1. Բազուկ – 450 գ
  2. Սոխ – 200 գ
  3. Տոմատի մածուկ – 50 գ
  4. Բուսայուղ – 50 գ
  5. Շաքարավազ – 2 թ/գ
  6. Աղ – 1.5 թ/գ
  7. Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. 200 գ սոխը մաքրել, լվանալ և մանր կտրատել:
  2. 450 գ բազուկը մաքրել, լվանալ և անցկացնել խոշոր քերիչով:
  3. Կրակի վրա դնել 2 թավա, յուրաքանչյուրի մեջ լցնել 25 գ բուսայուղ: Մեկի մեջ տապակել սոխը, իսկ երկրորդում տապակել բազուկը՝ մինչև փափկելը:
  4. Տապակած բազուկի մեջ ավելացնել տապակած սոխը, աղը, սև պղպեղը, շաքարավազը և տոմատի մածուկը:
  5. Ամեն ինչ լավ խառնել, ծածկել կափարիչով, կրակն իջեցնել և եփել մոտ 15 րոպե: Եփելու ընթացքում 1 անգամ խառնել:
  6. 15 րոպե անց խառնել ևս մեկ անգամ, հանգցնել կրակը և մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը