
Lexus-ը 2016 թվականի Փարիզի միջազգային ավտոսրահում կցուցադրի յուրօրինակ մշակում՝ սարդոստայնի կառուցվածքով, այսպես կոչված, «կինետիկ» բազկաթոռ, ինչը հարմարավետությունը բարձրացնում է սկզբունքորեն նոր մակարդակի: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:
Մանրաթելերի հիման վրա ստեղծված նստարանները ունեն ցանցային կառուցվածք: Ընդ որում՝ դրանցում նախատեսված է բարձիկի և թիկնակի որոշակի աստիճանի շարժունություն՝ կախված նստողի քաշից և արտաքին ծանրաբեռնվածությունից: Դրա հաշվին համակշռվում են ավտոմեքենայի ընթացքից առաջացած գլխի տատանումները, որը թույլ է տալիս կայուն կերպով պահպանել տեսադաշտը: