Իտալիայի Dolce & Gabbana նորաձևությունների տունը թողարկել է աշնան-ձմռան սեզոնի ակնոցների հավաքածու:
Մոդելներից մեկը՝ DG2177-ը, զարդարված է բարոկոյի ոճով ոլորագծերով: Այն ներկայացված է գունային համակցություններով. ոսկեգույն և արծաթագույն՝ շագանակագույն գրադիենտային ոսպնյակներով, ոսկեգույն և սև՝ մոխրագույն գրադիենտային ոսպնյակներով և վարդագույն ոսկի և արծաթագույն ՝ բեժ ոսպնյակներով: Ի լրումն ակնոցների տրվում է ֆիրմային թավշյա տուփ: