Աղջիկների համար հագուստի և աքսեսուարների Monki շվեդական բրենդը վաճառքի է հանել դենիմից պատրաստված հագուստի նոր հավաքածու:
Նորույթների թվում կան 1990-ական թվականների ոճով կարված բարձրացված գոտկատեղով, ինչպես նաև վառ կարկատաններով Taiki մոդելի, ուղիղ ձևվածքով Moluna մոդելի և Kimono դասական մոդելի ջինսեր: Դրանք զարդարդած են գույնզգույն պրինտներով և քուղակապերով: Նաև հավաքածուում տեղ են գտել ջինսե oversize կիսավերարկուներ, ոսկեգույն նրբափետուրե հագուստներ, մետաղագույն կարճ տոպեր, բայքերական կիսավերարկու, կիսագուլպա-բոտիլիոններ, խոշոր ականջօղեր և ֆիրմային շարֆեր:
Monki ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին. այն մտնում է H&M խմբի մեջ: Արտադրում է կանանց հագուստ և երիտասարդական ոճով պիտույքներ: