«Շատ էի ցանկանում, որ Էլենը հենց այս տարիքում մկրտվեր». Անդրանիկ Հարությունյանի կինը` դստեր մկրտության մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շատ էի ցանկանում, որ Էլենը հենց այս տարիքում մկրտվեր». Անդրանիկ Հարությունյանի կինը` դստեր մկրտության մասին. life.panorama.am

Դերասան Անդրանիկ Հարությունյանն ու կինը` Մերի Հովհաննիսյանը ևս, օգոստոսի 22-ին  Սուրբ Սարգիս եկեղեցում մկրտել են իրենց դստերը·

Life.panorama.amի հետ զրույցում Մերին, պատմեց, որ ամուսնու հետ միանգամից են եկել այս որոշմանը:

«Ես ու Անդոն միշտ էլ կարևորել ենք մկրտության խորհուրդը: Ընտանիքով մենք հաճախ ենք գնում եկեղեցի, աղոթում հատկապես մեր զինվորների և փոքրիկների համար: Էլենը ևս, չնայած դեռ փոքր է, բայց գիտակցաբար է մտնում եկեղեցի ու աղոթում: Հետևաբար մեր բալիկի մկրտությունը անկախ կոնկրետ ժամանակից, պետք է կայանար: Եվ քանի որ այս տարի Էլենը 5 տարեկան էր դառնում, ուստի որոշեցինք կլոր տարեթվի հետ զուգահեռ մկրտել նրան»,- պատմեց Մերին:

Ի դեպ` Մերիի համար խորհրդանշական է եղել դստերը հատկապես հինգ տարեկանում մկրտելը.

«Շատ էի ցանկանում, որ Էլենը հենց այս տարիքում մկրտվեր, քանի որ ես նույնպես հինգ տարեկանում եմ մկրտվել և հենց Սուրբ Սարգիս եկեղեցում: Ուրախ եմ, որ ցանկությունս արդեն իրականություն է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Փոքրիկ Էլենի կնքահայրը երգահան Ռիչարդ Մադլենյանն է: Հետաքրքրվելով, թե կնքահոր ընտրության հարցում Անդոն ու Մերին շա՞տ են տատանվել, պատասխանեց. «Ոչ, այդ հարցի շուրջ երկար չենք մտածել, քանի որ Ռիչարդը մեզ շատ մտերիմ մարդ է: Մենք առաջարկեցինք նրան ստանձնել մեր աղջկա համար այդքան կարևոր մարդու պարտավորությունը, իսկ նա սիրով համաձայնեց, ինչի համար թե ես, թե Անդոն շատ ուրախ ենք»:

Էլենի մկրտությանը հաջորդել է ջերմ և ուրախ հավաքույթը, որին ներկա են եղել շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը:

Ամբողջությամբ՝ life.panorama.am