Երիկամները կենսական կարևորություն ունեն օրգանիզմի համար։ Fithacker.ru կայքը գրում է, որ այսօրվա կենսակերպի հետևանքով մեծ վնաս է հասցվում երիկամներին։ Անառողջ սնունդ օգտագործելու արդյունքում մեծ քանակով տոքսիններ են կուտակվում օրգանիզմում։ Արդյունքում՝ երիկամներում քարեր են առաջանում կամ այլ հիվանդություններ։ Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ հարկավոր է օրգանիզմից դուրս բերել տոքսինները և հեշտացնել կենսական կարևորություն ունեցող օրգանների աշխատանքը։
Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կարող են օգնել նվազեցնել երիկամների հիվանդությունների առաջացման վտանգը։
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
6 բաժակ ֆիլտրված ջուր
մաղադանոսի տերևներ
կիտրոնի հյութ
2 թեյի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը
Հարկավոր է լավ լվանալ մաղադանոսը և կտրատել։ Տարայի մեջ ջուր լցրեք, եռացրեք և ավելացրեք մաղադանոսը։ Դանդաղեցրեք կրակը, թողեք նվազագույնը 10 րոպե։ 10 րոպե անց սառեցրեք հեղուկը և թողեք սառչի։ Ավելացրեք մեղրը և կիտրոնի հյութը։ Ըմպելիքը պատրաստ է։
Հիշեք, որ այս ըմպելիքն օգտակար է երիկամների հետ կապված խնդիրները կանխարգելելու գործում։ Բայց եթե լուրջ հիվանդություն ունեք, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, մինչև այն օգտագործելը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը