Lady-journal.info-ն գրում է, որ աղիների մաքրումը կարևոր է օրգանիզմի համար, քանր որ դրանցում մեծ քանակով վնասակար նյութեր և տոքսիններ են կուտակվում, որոնք ազդում են ոչ միայն քաշի, այլև ինքնազգացողության վրա։ Կայքը ներկայացրել է աղիները մաքրելու 8 բնական միջոց։
Շատ ջուր խմեք
Աղիների մաքրման ճանապարհին առաջնային քայլն օրգանիզմին անհրաժեշտ քանակով ջուր խմելն է։ Դուք կարող եք նույնիսկ կասկածներ չունենալ, որ օրգանիզմը ջրազրկված է. սրա առաջին նշաններից մեկն աղիների խցանումն է։ Մեծահասակ մարդիկ՝ կախված քաշից, օրվա ընթացքում պետք է 1.5-3 լիտր ջուր օգտագործեն։ Այն կօգնի օրգանիզմից դուրս բերել շլակները, ինչպես նաև՝ ավելի քիչ ուտել։
Սալորի հյութ
Սալորը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, ինչն օգնում է կարգավորել աղիների աշխատանքը։ Օրվա ընթացքում 2 անգամ սալորի հյութ խմելով՝ մեկ շաբաթվա ընթացքում կարող եք մաքրել աղիները։ Սալորը նաև բազմաթիվ վիտամիններ է պարունակում։ Սալորից բացի՝ կարող եք սննդակարգ ներառել նաև ավոկադո, հատապտուղներ, բրյուսելյան կաղամբ։
Մանրաթելերով հարուստ շատ մթերք օգտագործեք
Մանրաթելեր պարունակում են.
ավոկադոն
հատապտուղները
կոկոսը
թուզը
բրյուսելյան կաղամբը։
Պարբերաբար կիտրոնի հյութ խմեք
Ցիտրուսային մրգերը վիտամին C և հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են արագացնել նյութափոխանակությունը և նպաստել աղիների մաքրմանը։ Ցիտրուսային մրգերից պատրաստված հյութ օգտագործելը կօգնի նաև ամրացնել իմունիտետը։
Պրոբիոտիկներ օգտագործեք
Սրանք անհրաժեշտ են հատկապես թունավորման և հակաբիոտիկների օգտագործման դեպքում։ Վերջինները սպանում են նաև օրգանիզմի օգտակար բակտերիաներին, որոնք հարկավոր են աղիների նորմալ կենսագործունեության համար։ Օգտագործեք յոգուրտ, կեֆիր, կաթնաթթվային այլ մթերքներ։
Ճաշատեսակներին կտավատի սերմեր ավելացրեք
Այս սերմերը հարուստ են մանրաթելերով, օմեգա-3 ճարպաթթուներով։ Դրանք օգնում են վերականգնել աղիների աշխատանքը։
Խնձորի քացախ
2 ճաշի գդալ խնձորի քացախին ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր և 250 մլ ջուր։ Խմեք ամեն առավոտ՝ նախաճաշին։
Իմբիրով թեյ
Իմբիրը նպաստում է նյութափոխանակության լավացմանը, ինչից ուղղակիորեն կախված է աղիների աշխատանքը։ Եթե նյութափոխանակության հետ կապված պարբերական խնդիրներ ունեք, իմբիրով թեյին կարող եք քրքում ավելացնել, սա կօգնի որովայնի փքվածության դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը