Բաղադրիչներ
Գոլ ջուր – 1 բաժակ
Չոր խմորիչ – 1 թ/գ
Շաքարավազ – 1 ճ/գ
Ալյուր – 2 բաժակ
Աղ – 1 թ/գ
Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
Բուսայուղ
Պատրաստման եղանակը
Ջրի մեջ լցնել խմորիչը և շաքարավազը:
Խմոր հունցել՝ խառնելով ալյուրը, աղը և խմորիչով ջուրը: Թողնել 1-1.5 ժամ՝ բարձրանալու համար:
Խորը թասի մեջ տաքացնել բուսայուղը (մոտ 6 սմ)՝ գրեթե մինչև եռման աստիճան:
Խմորից պոկել կտորներ և գցել բուսայուղի մեջ: Դրանք պետք է ստացվեն տարբեր ձևի: Տապակել մոտ 2 րոպե:
Պատրաստի փքաբլիթները շաքարի փոշու հետ լցնել թասի մեջ և լավ թափահարել: Մատուցել միանգամից՝ տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը