Նախաճաշը բաց թողնող երեխաները, որպես կանոն, ավելի թույլ առողջություն ունեն, քան նրանք, որոնք կանոնավոր կերպով նախաճաշում են, քանի որ նրանց օրգանիզմը անհրաժեշտ քանակությամբ սնուցող նյութեր է ստանում, այդ թվում՝ կալցիում, ֆոլաթթու, յոդ և երկաթ:
Ո՞ր մթերքներն են այս նյութերով հարուստ:
Կալցիումի լավ աղբյուրներ են՝
կաթը
պանիրը
յոգուրտը:
Երկաթի լավ աղբյուրներ են՝
կարմիր միսը
ձկնեղենը
թռչնամիսը:
Ֆոլաթթվի լավ աղբյուրներ են՝
սպանախը
բրոկոլին
ծնեբեկը:
Յոդի լավ աղբյուրներ են՝
թյունոսը
սաղմոնը
ծովախեցգետինը:
Մասնագետներն այս մթերքները կանոնավոր կերպով օգտագործելու խորհուրդ են տալիս ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին: Դրանց մեջ պարունակվող սնուցող նյութերը կօգնեն ամրացնել երեխաների ոսկորները, բարելավել մետաբոլիզմը և ուղեղի աշխատանքը: Իսկ մեծահասակներին դրանք կօգնեն պահպանել ոսկորների և ամբողջ օրգանիզմի առողջությունը: