Սեքսոլոգիական հետազոտություն և շաքարային դիաբետ
Advertisement 1000 x 90

Սեքսոլոգիական հետազոտություն և շաքարային դիաբետ

Ընդհանրապես շաքարային դիաբետ դիագնոզը մարդկանց մոտ առաջացնում է խիստ բացասական և մերժողական տրամադրություն սակայն կարծում եմ, որ պրոբլեմի մասին անտեղյակությունը չի ապահովագրում մեզ խուսափելու դրանից:

Ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր խնդրի վրա, որը ներկայումս հաճախ է հանդիպում.

Սեքսոլոգիական կոնսուլտացիայի և հետազոտության ժամանակ կան որոշակի ախտանշաններ, որոնք բժշկին պետք է մտածելու և հավելյալ հետազոտություն կատարելու հիմք հանդիսանան: Կլինիկական դեպք.պացիենտը սեքսոլոգին  այցելել է  զուտ սպեցիֆիկ՝սեռական օրգանների շրջանում բորբոքային երևույթների առկայության կապակցությամբ, որոնք խոչընդոտում և դիսկոմֆորտ են առաջացնում սեքսուալ հարաբերությունների ժամանակ, և ականկալում է սեռական պրոֆիլի հետազոտություններ և բուժում: Արտաքին զննման ժամանակ թլիպի /սեռական անդամի գլխիկը շրջապատող մաշկը/ վրա նկատվում են ճաքեր և մացերացիաներ, կարծես թէ մաշկը կպումներ է առաջացնում գլխիկի հետ: Արձանագրվում է դեղորայքակայուն /բուժման չենթարկվող/ սնկային ախտահարում: Այս նույն սիմպտոմները կարող են դիտվել է նաև կանանց մոտ՝տեղակայվելով հեշտոցի շրջանում:

Այս սիմպտոմների առկայության դեպքում պարտադիր պացիենտին առաջարկվում է կատարել արյան մեջ գլյուկոզայի/շաքարի/ հետազոտություն: Եվ ցավոք սրտի արձանագրվում է շաքարի բարձր պարունակություն արյան մեջ… Պացիենտը կյանքում առաջին անգամ իմանում է դրա մասին, իսկ դա խիստ կարևոր է իր առողջության համար, չէ որ ժամանակին բուժումը կկանխի դիաբետի հետագա բարդությունները:

Աչալուրջ և սրտացավ բժշկական զննումը կարող է հիվանդի համար բացառիկ նշանակություն ունենալ, և  ոչ թէ միայն սահմանափակ մասնագիտական` այլ համակողմանի մոտեցումը կօգնի առողջության լիակատար վերականգնմանը:

sexology.am