Մետալիկ էֆեկտով շրթներկները այս աշնան գլխավոր թրենդներից են։ Ինչպես կիրառել դրանք:
Մետալիկ շրթներկները կարող են լինել ինչպես փայլուն, այնպես էլ անփայլ, սակայն դրա հետ մեկտեղ դրանք արծաթագույն, ոսկեգույն, պլատինե և բրոնզե երանգներ ունեն։ Մետալիկ շուրթերի «շարժումը» գլխավորում է Dior ընկերությունը։ Աշնանային այս հավաքածուում կթողարկվի Rouge Dior Liquid. նոր թաց շրթներկ, որն ունի մետաղյա երանգներ։
Ի դեպ, մետալիկ էֆեկտ ստանալու համար բավական է նաև սովորական բալզամին ավելացնել փայլուն պիգմենտ պարունակող ստվերաներկ։ Դրանք կարող են լինել տարբեր երանգների. սփրթնածից մինչև վառ ու մուգ գույներ։