Նորից սեպտեմբեր է ու հազարավոր երեխաներ շտապում են դպրոց` նոր սպասումներով ու ակնկալիքներով։ Շատերն առաջին քայլերն են անում դպրոցում։ Դերասան–ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանների ընտանիքում այսօր կրկնակի տոն է. 2017-2018 ուսումնական տարվա առաջին դասարանցիների շարքերում է կրտսեր դուստրը` Յանան, դե իսկ Էվային ուղեկցում են երկրորդ դասարան։ Tert.am Life–ը ներկա է եղել Յանայի առաջին քայլերին դպրոց։
Յանան արտասանեց դպրոցական միջոցառման ժամանակ։ Մայրիկը նկատեց, որ դուստրը դա արեց առանց ավելորդ հուզմունքի։ Հուզված չէին նաև Սարգիսն ու Մանոն։ «Հուզված չեմ, միայն հասկացա, թե ինչքան արագ են մեծանում երեխաները ու ինչպես պիտի գնահատենք ու վայելենք ամեն պահը, որովհետև Էվայի առաջին դասարանից մինչև Յանան կարծես մի ակնթարթ լիներ։ Կարծես, ամեն ինչ կրկնվեր, ուղղակի երեխաներն էին փոխվել։ Մի պահ ուզում ես ասել` կանգ առ ակնթարթ»,– նշեց Մանոն։
Յանան հաճախելու է Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոց, որտեղ սովորում են 2 քույրերը` Էվան ու Նարեն։ Յանան դպրոց էր եկել ուրախ տրամադրությամբ, անհամբեր սպասում էր, թե երբ է բացելու գրքերը։ Նույնիսկ նկարվել չէր ուզում, շարունակ խոսում էր գրքերի մասին։ Մանոն մեզ հետ զրույցում ասաց, որ Յանան շատ լավ է տրամադրված դպրոց գալուն, թեև չի պատկերացնում` ինչ է իրեն սպասվում։
Ամբողջությամբ՝ life.tert.am