Համացանցն այսօր ողողված է ուսումնական տարվա առաջին օրվա դպրոցական լուսանկարներով։ Հայ հայտնիներից շատերը Ինստագրամի իրենց էջերում հրապարակել են իրենց երեխաների լուսանկարները և շնորհավորել դպրոցականներին ու ուսուցիչներին։
Արտյոմ Հակոբյան. դուստրը սովորելու է Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցի 1–ին դասարանում։ Արտյոմը դստեր հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Կյանքս դարձավ դպրոցական: Իմ արև, հարթ և գերազանց ճանապարհ անցնես: Ուռա»։
Գարիկ Մարտիրոսյան. դստեր հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել դպրոցականներին. «Ես իմ աղջկա` Ժասմինի հետ շնորհավորում են բոլորի սեպտեմբերի 1–ը»։
Ռազմիկ Ամյան. տևական դադարից հետո հրապարակել է լուսանկար որդիների հետ ու շնորհավորել բոլորի սեպտեմբերի 1-ը։
Գոռ Հակոբյան. հրապարակել է ավագ որդու` Վարդանի լուսանկարը, որն արդեն քոլեջ է գնում։
Ավելի մանրամասն՝ life.tert.am