Aleksander Siradekian նոր հավաքածուն՝ ներշնչված Հայաստանով և Վրաստանով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Aleksander Siradekian նոր հավաքածուն՝ ներշնչված Հայաստանով և Վրաստանով

Aleksander Siradekian-ի «պատմական» գուլպանարի մասին արդեն պատմել ենք: Ահավասիկ, աշնանային հավաքածուն՝ կոշիկներով և պայուսակներով: Ներշնչման գլխավոր աղբյուրը՝ Հայաստանն է, հայկական մշակույթը, ազգային տարազը: Կոշիկը զարդարված է գործվածքով, որն իր մեջ է ներառել ազգային խալու նախշերից մի քանի տարր: Մետաղանման և գունավոր թելերից նախշերը դիզայների հիշողության մեջ մեծ հետք են թողել:

Բացի դասական նավակներից և բոտիլյոններից հավաքածուի մեջ ներառվել են նոր մոդելներ՝ սուր քթով մյուլերը և կոպիտ «սապատավոր» կոշիկները: Յուրաքանչյուր զույգն իր համն ու հոտն ունի. մեծ ժապավեն, ներդրված դետալներ, Ալեքսանդրի այցեքարտը՝ մետաքսե պոչը: Հավաքածուն համալրվել է նաև պայուսակներով:

Նշենք, որ հավաքածուն դեռ չի հայտնվել վաճառասրահներում, սակայն շուտով կհայտնվի մոսկովյան ЦУМ-ի տաղավարներում:

Գուլպաների սիրահարներին ասենք, որ դրանք սեպտեմբերի 6-ին կհայտնվեն  Vogue Fashion’s Night Out-ի տաղավարում:

bazaar.ru