Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը թողարկել է դիմահարդարման միջոցների Fall In Bloom
նոր հավաքածուն: Գովազդային արշավի դեմքը դարձել է մոդել Սոնյա բեն Ամարը: Նկարահանումներն անցկացվել են Բարիում (Իտալիա):
Dolce Matte-ի փայլատ շրթներկերը ներկայացված են երեք երանգներով՝ Dolce Carezza, Dolce Notte և Dolce Inferno: Նորույթների թվում են նաև կոպերի համար ստվերաներկի կոլեկցիոն պալետկան և Volumized Lashes թարթիչների սևաներկը՝ Dahlia երանգով:
Շարքում տեղ են գտել եղունգների մի քանի նոր լաքեր՝ Pure Nude, Light Bloom, Lilac և Inferno երանգներով:
Նոր հավաքածուում գլխավոր տեղն զբաղեցնում է Rosa del mattino կրեմագույն հայլայթերը, որը մաշկին տալիս է ներքին ճառագման էֆեկտ: