Steptohealth.ru-ն գրում է, որ շատերն են ցանկանում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպից։ Մարմնի այս հատվածում ճարպի կուտակումը կարող է կապված լինել խումբ գործոնների հետ, այդ թվում՝ նյութափոխանակության խանգարում, որոշակի մթերքի յուրացման անկարողություն, սխալ ապրելակերպ, և այլն։ Կայքը ներկայացրել է 4 սմուզիի բաղադրատոմս, որոնք կօգնեն ձեզ ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից և սովամահ չլինել։
Որովայնի հատվածում ճարպերից ազատվելու համար հարկավոր է իմանալ.
Հարկավոր է սննդակարգից բացառել մթերքը, որը վնասակար ճարպեր է պարունակում՝ տապակած մթերք, թխվածք, երշիկեղեն, կաթնամթերքի որոշ տեսակներ։
Հարկավոր է հրաժարվել ռաֆինացված շաքարի օգտագործումից, ինչը հանգեցնում է օրգանիզմում ինսուլինի հավասարակշռության և ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման։
Որովայնի հատվածում ավելորդ ճարպի կուտակումը կարող է պայմանավորված լինել նյութափոխանակության համակարգի աշխատանքի խանգարմամբ, ինչը հանգեցնում է մեծ քանակով գազերի արտադրության և փորկապության։
Խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև հորմոնալ հավասարակշռության խախտմամբ։
Հարկավոր չէ թերագնահատել սթրեսի ազդեցությունը։
4 սմուզի, որոնք կօգնեն ավելորդ քաշի դեմ պայքարում
Խնձոր, կոկոսի յուղ, պերուական խաշխաշ։ Այս սմուզին նախաճաշի իդեալական տարբերակ է։
Խնձորը, հատկապես դրա կեղևը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, այդ պատճառով էլ օգնում է ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից։ Դրանում պարունակվող թթուն օգտակար է լյարդի համար. այս օրգանը կարևոր նշանակություն ունի ավելորդ քաշից ազատվելու համար։
Խաշխաշն օրգանիզմին էներգիա է հաղորդում, օգնում է հորմոնալ անհավասարակշռության դեպքում։
Կոկոսի յուղը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ արագացնում է նյութափոխանակությունը, ինչի արդյունքում ճարպերն ավելի լավ են այրվում։
Տանձ, իմբիր, խմորիչ։ Այս սմուզին բավական համեղ է, կարող է հատկապես օգտագործվել շոգ եղանակին։
Տանձն օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ հանքանյութեր է պարունակում, ինչի արդյունքում օգնում է պայքարել հեղուկի կուտակման դեմ, որը հաճախ «ուռած» որովայնի պատճառ է դառնում։
Իմբիրը ևս օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը, նպաստում է նյութափոխանակության ակտիվացմանը։
Խմորիչն իր հերթին՝ կօգնի կարգավորել նյարդային համակարգը և պայքարել տագնապայնության, այդ թվում՝ «սննդային տագնապայնության հետ», որը մեզ ստիպում է ուտել ավելի, քան հարկավոր է։
Արքայախնձոր, ավոկադո, չիայի սերմեր։ Այս սմուզին բավական սննդարար է և լավ հագեցնում է։
Արքայախնձորն օգնում է լավացնել նյութափոխանակությունը և միզամուղ հատկություն ունի, ինչի արդյունքում օգնում է ազատվել որովայնի հատվածում ծանրությունից ու ուռածությունից։
Ավոկադոն օգտակար ճարպեր է պարունակում, որոնք ակտիվացնում են նյութափոխանակությունը և նպաստում ճարպերի այրմանը։
Չիայի սերմերը հարկավոր է թրջել երեկոյան. այն օգնում է աղիների աշխատանքի խանգարման և փորկապության դեմ պայքարում։
Վարսակի փաթիլներ, դարչին, կակաո։ Այս սմուզին ևս շատ սննդարար է։ Այն իդեալական տարբերակ է, երբ լարված ֆիզիկական կամ մտավոր աշխատանք եք կատարում։
Վարսակի փաթիլները հավատարիմ ընկերներ են ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։ Դրանք հագեցնում են օրգանիզմը, ինչի արդյունքում օգնում են ազատվել «սննդային տագնապից» և քաղցր ուտելու ցանկությունից։
Դարչինը ևս օգնում է կրճատել որովայնի շրջագիծը, քանի որ նպաստում է կալորիաների այրմանը։ Այն նաև կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը խոչընդոտում է որովայնի հատվածում ճարպի կուտակմանը։
Կակաոն էներգիա է հաղորդում և չի նպաստում ավելորդ կիլոգրամների կուտակմանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը