[Forbes] Ինչպես ֆիլմում. 5 ժամացույց, որ կրել են հատուկ գործակալները և սուպեր հերոսները. newmag.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

[Forbes] Ինչպես ֆիլմում. 5 ժամացույց, որ կրել են հատուկ գործակալները և սուպեր հերոսները. newmag.am

Ի՞նչ Ժամացույցներ էին կրում Դյունկերկի, Պայթյունավտանգ շիկահերի և Marvel-ի հերոսները: newmag-ը՝ նախանձի առարկա դարձած շվեյցարացի ժամագործների ֆանտազիայի մասին:

Դոկտոր Սթրենջը Jaeger-LeCoultre Master Ultra Thin Perpetual ժամացույցով

Սա առաջին ֆիլմն է, որտեղ տաղանդավոր եվ ոչ աղքատ վիրաբույժ Սթիվեն Սթրենջը դառնում է գլխավոր հերոս: Կադրում Սթիվենը շրջում է Լամբորջինի Հուրաքանով և կրում է դասական Jaeger LeCoultre Master Ultra Thin Perpetual ժամացույց: Այն ունի այսպես ասած անժամկետ օրացույց՝ 19 հազար դոլար արժողությամբ:

Breguet Tradition 7047-ը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում

Թղթակից Քլարկ Կենտի (նա իհարկե Սուպերմենն է) գրպանին հարմար չէ Breguet ժամացույցը, իսկ ահա միլիարդեր Բրյուս Ուեյնը (Բեթմեն) կարող է իրեն թույլ տալ Tradition 7047 մոդելի ժամացույցը։

Tag Heuer Connected Modular 45-ը «Kingsman: Ոսկե Մատանի» ֆիլմում

Գործակալների մշտական արբանյակները կլինեն Tag Heuer Connected Modular 45 ժամացույցները։ Դրա համար ժամացույցային մանուֆակտուրան թողարկել է Kingsman-ի ոճով սահմանափակ քանակությամբ ժամացույցներ։

Carl F. Bucherer Manero Flyback-ը և «Պայթունավտանգ շիկահերը»

Ֆիլմի սցենարով Carl F. Bucherer ժամացույցում թաքցված է երկու գործակալների ցուցակը, որը պետք է բացահայտի հերոսուհի Շարլիզ Թերոնը։

Omega CK2129-ը  «Դյունկերկ» ֆիլմում

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին բրիտանական դրամատիկ «Դյունկերկ» ֆիլմը գովաբանվել է՝ պատմական արժանահավատության համար։ Այնպես որ պատահականություն չէ, որ Omega ժամացույցը թագավորական օդաչուի դաստակին է՝ դերակատար Թոմ Հարդիի։ Պատերազմի սկզբին Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը իսկապես գնել է Omega CK2129-ի 2000 մոդել։

forbes.ru