Ինչ տեսք ունի Մայքլ Ջեքսոնի դուստրը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ տեսք ունի Մայքլ Ջեքսոնի դուստրը

Պերիս Քեթրին Ջեքսոնը փոփի արքա Մայքլ Ջեքսոնի դուստրն է: 8 տարի առաջ մահացած Մայքլ Ջեքսոնի անունը մինչև հիմա չի մոռացվել, նա 25 անգամ դարձել է Գինեսի գրքի ռեկորդակիր: Մայքլ Ջեքսոնը երեք երեխա ունի: Քանի որ Մայքլը չէր ուզում, որ իր երեխաները ԶԼՄ-րի կենտրոնում հայտնվեն, նրանց դիմակներով էր ներկայացնում:

Նրա դուստրը՝ Պերիսը, ժառանգներից ամենահայտնին է. նրան կնքել են Էլիզաբեթ Թեյլորը և Մակոլեյ Կալկինը: Նրան առաջին անգամ աշխարհը տեսավ 2009-ին հոր թաղման ժամանակ: Իր խոսքում աղջին ասաց, որ Մայքլը աշխարհի ամենալավ հայրն է եղել:

Պերիսը այժմ 19 տարեկան է: Նա աշխատում է իբրև մոդել և դերասանուհի:

fabiosa.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը