Վերջերս ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին քննադատել էին նրա համար, որ փոթորիկից տուժած Տեխաս նահանգ նա այցելել էր 12 սանտիմետրանոց բարձրակրունկներով։ Քննադատություններից հետո նա պատմության մեջ առաջին անգամ որպես առաջին տիկին հանրությանը ներկայացավ սպորտային կոշիկներով և ջինսե տաբատով։ Շաբաթ օրը տիկին Թրամփն ամուսնու հետ կրկին այցելել էր Տեխաս՝ հետևելու, թե ինչպես են ընթանում վերականգնողական աշխատանքները։
Մելանիան կրկին նախապատվությունը տվել է էլեգանտ կոշիկներին։ Անգամ Վաշինգտոնի անձրևը նրան չի խանգարել հրաժարվել Manolo Blahnik-ի լոդոչկաներից և Ralph Lauren-ի սաֆարի ոճի զգեստից։
Ուղղաթիռում Մելանիային հարմարավետ հագուստով սպասում էր իր օգնականը, ուստի նա Տեխաս հասնելուն պես լրագրողներին ներկայացել է կեդերով, ջինսե տաբատով և վերնաշապիկով։