Վերադարձ 90-ականներ. գոֆրեն կրկին նորաձև է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վերադարձ 90-ականներ. գոֆրեն կրկին նորաձև է

Նորաձևությունը կրկնվում է, «վաֆլի-մազերը» կրկին թրենդային են։ Եկեք հասկանանք՝ ինչպես կրկնել գոֆրեն և չհայտնվել ծիծաղելի իրավիճակում։

Գոֆրե մազերն արդեն հասցրել են մոռացվել, ինչը նշանակում է, որ այն մեր գիտակցության մեջ լիովին  նորովի է ընկալվում։ Իրականում  կարելի է ասել, որ «խելագար» մազերը երբեք էլ նորաձևությունից դուրս չեն եկել։ Բավականին հաճախ գոֆրե մազերն օգտագործվել են պոդիումում, սակայն դա այնքան մտածված է արվել, որ դժվար էր այն գոֆրե անվանել, սակայն եթե շարունակում եք ատել գոֆրե սանրվածքը, ապա պետք է դադարեք դա անել։ Չէ՞ որ այն կարող է գրավիչ երևալ ու չափից դուրս հարմարավետ լինել։

Ինչումն է գոֆրեի գրավչությունը.

«Վաֆլե» մազերի էֆեկտի միջոցով կարելի է ցանկացած սանրվածքին փարթամություն հաղորդել։ Ոճաբանները հաճախ են կիրառում այդ հնարքը, երբ մազերի ներքևի փունջը  գոֆրե ե անում, իսկ վերևի շերտը հարդարում՝ դրանք չափազանց փարթամ դարձնելով։

Գոֆրեն շատ ոճային է երևում։ Այն իդեալական սազում է ռոմանտիկ կամ casual ոճին։

wnews.am