Lipault-ն առաջարկել է ճանապարհորդել ոսկեգույն և վառ կանաչ ճամպրուկներով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Lipault-ն առաջարկել է ճանապարհորդել ոսկեգույն և վառ կանաչ ճամպրուկներով

Ուղեբեռի պայուսակների ֆրանսիական Lipault բրենդը ներկայացրել է 2017 – 2018 աշուն-ձմեռ սեզոնի նոր
հավաքածուն:

Նոր հավաքածուի հիմնական գույներն են զմրուխտագույնը, գինեգույնը, ինչպես նաև «Աշնանային երկրաչափություն» պրինտը՝ գինեգույն, զմրուխտագույն, կապույտ և բաց դեղին երանգի նրբագծերով: Miss Plume անվան ներքո մետալիկ մակատեսքով շարքը, որն ավելի վաղ մտնում էր վարդագուն ոսկու երանգի մեջ, գալիք սեզոնում առաջարկվում է մուգ դեղին ոսկու երանգով:

Հավաքածուում տեղ են գտել անվակներով ճամպրուկները, ձեռնածանրոցները, ուսապարկերը, կլատչ-նեսեսերները, ինչպես նաև գոտիով և երկար բռնակներով ոչ մեծ պայուսակները: